15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարածաշրջանում նոր մարտահրավերներ են. քաղաքագետ

“Ուկրաինան հիմա 1992-94 թթ-ի Վրաստանն է: Բաժանված է մի քանի մասերի: Վրաստանը դրան դիմակայեց մոտ տասը տարի: Բայց Ուկրաինան ռազմավարական պետություն է մեր տարածաշրջանի համար, ու կարծում եմ` կրիզիսը մի քանի ամիս կտեւի”,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով, ՛՛սովետական աշխարհի՛՛ ժամանակներն անցել են: “Նոր աշխարհ է գալիս, նոր փոխհարաբերություններ, նոր մարտահրավերներով եւ սա կարեւոր է մեր տարածաշրջանի համար”:

Մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրությունները Ռուսաստանը բնականաբար չի ողջունում: “Ընտրությունները լարված կանցնեն, նույնիսկ ռեգիոններ կլինեն, որ մեծ խնդիրներ կլինեն “,-ասաց Իսկանդրայանը՝ նշելով, որ հեղափոխությունից հետո նման ընտրություններ անցկացնելը նպատակ ունի լեգիտիմացնել իշխանությունը: Սակայն, քաղաքագետի կարծիքով, Ուկրաինայում դա չի հաջողվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ