Ինչու են նախանձում Հայաստանին
Աժ ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը վստահ է` Ղազախստանն ու Բելառուսիան չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, քանի որ նախանձում են իր մարդկային գիտուն ռեսուրսի համար։ ”Հայաստանը ցանկացած հաջողության հարցում էլ դեռ սովետական շրջանում միշտ դոմինանտ է եղել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
”Հիմա այդ միությունը, որ լինի, էլի այդ ուժեղները պետք է դիմեն Հայաստանին, միայն դիմելը չէ, ներդրումններ կլինեն։ Այնպես որ եթե ներդրումներ պահանջող նախագիծ կա, նետում են դաշտ, իսկ թե ով կարող է անել, հայերը կավ կանեն, բնականաբար, կտեղադրվի ՀՀ-ում”,-նկատեց Բոստանջյանը:
Նրա խոսքով` ՄՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից: