14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոլորս շատ սիրենք մեր հայրենիքը. թիվ 1 հարկադիր կատարողի մաղթանքը /ֆոտո, վիդեո/

ՀՀ արադարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հարկադիր կատարողի օրվա առիթով առաջին հերթին աշխատակիցներին մաղթել է, որ շատ սիրեն հայրենիքը: “Մենք բոլորս պիտի շատ սիրենք մեր հայրենքիը, քանի որ միայն այդ դեպքում կարող ենք առաջ գնալ: Մենք պարտավոր ենք սիրել եւ հարգել մեր հայրենիքը”,-ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում:

16 տարեկան ԴԱՀԿ-ին, ըստ Միհրան Պողոսյանի` շատ բան է հաջողվել անել: 5-6 տարվա ընթացքում 2 մլրդ դրամից բռնագանձումը կազմել է 20 մլրդ դրամ:

 “Սա հաջողություն է այն պարագայում, երբ անձնակազմի աշխատակիցների թիվը չի ավելացել: Սա միայն տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ. մենք կարողացել ենք  օնլայն ռեժիմով աշխատել եւ բոլոր արգելանքները օնլայն ռեժիմով իրականացնել”,-ասաց նա: Միհրան Պողոսյանի խոսքով եռանդով աշխատում են, մանավանդ այն դեպքում, երբ օրենսդրական փոփոխությունից հետո վարչական ակտերը միանգամից ԴԱՀԿ են գալիս:

Եկող տարի Հայաստանի ԴԱՀԿ-ը միանալու է միջազգային հարկադիր կատարողների միությանը: Իսկ խնդիրներից հանրապետության թիվ 1 հարկադիրը առանձնացրեց գյուղական բնակավայրերը: “Կան գյուղեր, որ մեծ թվով պարտք ունեն: Այս պարագայում ԴԱՀԿ-ը աշխատում է բանկերի հետ, որպեսզի վերավարկավորեն, ժամանակ տան պարտքերը մարելու համար”,-նշեց Պողոսյանը:

  Դե իհարկե, եթե տոնն է ապա շնորհավորանքներ եւ պարգեւներ կային: ՀՀ արդարադատության նախարարի հրամանով “ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող պատվավոև աշխատող կրծքանշանով” պարգեւատրվել է 3 աշխատող:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով 37 աշխատակից պարգեւատրվել է շնորհակալագրով, 26-ը հուշանվերով, 1 աշխատակցի արտահերթ կոչում է շնորհվել, իսկ 5 հարկադիր կատարողներ ստացել են հերթական կոչումներ, 9 աշխատակցի հայտարարվել է պաշտոնի բարձրացում, 4-ին՝ դրամական պարգեւատրում:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ