«Վերադարձեք». երիտասարդ աղջիկը դիմել է Սերժ Սարգսյանին. 168 Ժամ /տեսանյութ/
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար կուսակցությանը դիմել են տասնյակ երիտասարդներ։ Այսօր կուսակցության գրասենյակում նրանց ողջունեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է 168 ժամը:
Դիմելով երիտասարդներին Սերժ Սարգսյանն ասաց, որ նրանց շատ ասելիքներ ունեն, սակայն այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով:
«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատարստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայաված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Խոսքի ավարտին, երբ Սերժ Սարգսյանը դիմեց ներկաներին և հարցրեց, թե իրեն ի՞նչ հարց ունեն, երիտասարդ աղջիկներից մեկն ասաց.
«Վերադարձեք»:
Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիքներ չունի. «Կունենամ այն ժամանակ երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»,- շեշտեց Ս. Սարգսյանը։