14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բախշյանը թասիբի է գցում Հովիկ Աբրահամյանին

 ”Ժառանգություն” կուսակցության ու Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հույսով է, որ Կառավարությունը ձեռնամուխ կլինի բարեփոխումների: 

”Աշխատել ՀՀ օրենքների շրջանակում, ցանկացած քայլ բխի օրենքից”,-սա է նրա առաջարկը նոր ձևավորված Կառավարությանը: 

Բախշյանը, ով նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն է, խոսելով կրթության ոլորտում տիրող իրավիճակից` նշեց. ”Օրենքով մարզպետը դպրոցի տերն ու տիրակալն է, անգամ եթե դպրոցում որևէ երեխայի կրթության իրավունք է խախտվում, և միամտաբար այդ հարցն ուղղում ենք նախարարությանը, ասում են` մարզպետարանին, մենք ինչ կապ ունենք, ու ստացվում է մի աբսուրդ վիճակ, որ կրթության քաղաքականության պատասխանատուն նախարարությունն է, իսկ մարզպետարաններն ու ՏԻՄ-ները, հստակ գրված են, ինչի համար են, թող մնան իրենց լիազորությունների շրջանակում: Մարզպետի դեմ խաղ չկա, ում ուզի, նրան էլ կդնի”:

Նման մարզպետներ, Բախշյանի խոսքով, ղեկավարում են Կոտայքն ու Արագածոտնի մարզերը: ”Կարծում են` իրենք խան են, խանությունն իրենցն է, ով որ շնչի, պիտի իրենց ասի”: 

Մյուս մարզպետների, օրինակ` Տավուշի մարզպետի մոտ Բախշյանը նման բան չի տեսնում, հակառակը վերջինիս մի քայլը նա շատ է ողջունում: ”Նա կրթության նկատմամբ քայլ է արել, երբ ամբողջ մարզում ներառական կրթություն է ներդրված”:

 Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա Բախշյանը նրան թասիբի է գցում. ”Հովիկ Աբրահամյանը օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչն է, եթե հաջողվի անձնական շահը, իր ընտանիքի, խնամու, բարեկամի շահը ստորադասել պետական շահից, ուրեմն ինչ-որ բան կստացվի”:

Վարչապետն, ըստ նրա, մի դրական հատկանիշ ունի, ի տարբերություն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` Աբրահամյանի տեսլականն ավելի հողեղեն է: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ