29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է հասկացել Եվրոպան. նորանշանակ նախարարի դիտարկումները

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը ”և”, ”և”-ի քաղաքականության կողմնակից է:  ”Այնքանով, որքանով, որ դա չի վնասի Հայաստանի անվտանգությանը, որովհետև անվտանգության կոմպոնենտը ամեն դեպքում առաջինն է, իսկ եթե հնարավորություն ստեղծվի, ամեն դեպքում պետք է իմանանք, որ մենք տնտեսական գործընկների մեծ մասի հետ ունեցած հարաբերությունները պետք է չվատանան։ Այլ կերպ իմ ջանքերն ուղղված են լինելու նրան, որպեսզի Հայաստանը արտաքին տնտեսական հարաբերությունների մեջ գտնվի մաքսիմում շահեկան դիրքերում բոլոր կողմերից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարը։

Հարցին` որքանով է հնարավոր համարում այս տարբերակը, Ճշմարիտյանը պատասխանեց. ”Եթե դիտարկում ենք զուտ տեխնիկական, առևտրի առումով, միշտ կարելի է ելք գտնել, մանավանդ, որ մենք ընդհանուր սահման չունենք, այդ դեպքում տեխնիկապես միգուցե հնարավոր լինի հետագայում համագործակցությունը: Համենայնդեպս, եվրոպացիները GSP+-ը մեզանից չեն հանել, և շարունակելու ենք այդ ռեժիմը:

 Իրենք էլ հայտարարում են, որ այդ հնարավորությունները տեսնում են։ Այսինքն` նրանք էլ հասկացան, որ Հայաստանին պետք չէ այդպիսի ընրության առաջ կանգնեցնել, պետք է պարզապես աշխատել, գտնել համագործակացության ուղիներ ու զարգացնել այդ համագործակցությունը` թե քաղաքական, թե տնտեսական ոլորտում”։ Ըստ նախարարի` միություններն իրենք են տուժում այլընտրանքի առաջ դնելով երկրներին:

Նախարարը շեշտեց` Եվրոպան էլ է ցանկանում շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը և երբեք էլ չի փակել դռները Հայաստանի առաջ։ ՛՛Օրինակ` առևտրի մասով, կամ տնտեսական հարաբերությունների մասով բացարձակ ոչ մի փոփոխություն ԵՄ-ի հետ հարաբերություններում չի եղել:

Չեմ կարող ասել, որ այս կամ այն կետում դուռը փակեցին, չկա այդպիսի բան՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ