10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը ՀՀ ԱՆ աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ նրա սկսած բարեփոխումներն անպայման շարունակվելու են: 

            «Համոզված եմ, որ պարոն Մանուկյանն իր փորձն ու գիտելիքը կներդնի նախարարության առջև դրված խնդիրներին լուծումներ տալու համար: Վստահ եմ, որ նախարարությունում սկսված բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ»,ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

            Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ իր գլխավորած գերատեսչությունը շարունակելու է համակարգում ստեղծված բոլոր լավ ավանդույթներն ու ծրագրերը:

           Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին և հարկադիր ծառայության բոլոր աշխատակիցներին՝ ԴԱՀԿ աշխատողի օրվա առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: «Այս ծառայությունը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, և կառավարությունը՝ հանձին վարչապետի, միշտ պատրաստ է սատարելու ծառայությանն՝ իր առջև դրված խնդիրների իրականացման համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ