Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար /տեսանյութ/
«ABBYY»- ի հիմնադիր և տնօրեն, ‹‹Band of Angels››-ի անդամ, «Yva.ai»-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար: Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես.
Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում. Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն
Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) մութ կողմը`ի՞նչ է թաքնվում դրանց ետևում
Ի՞նչպես կարող է արհեստական բանականությունը բարլավել մարդկանց կառավարումը
Պահպանե՞լ, թե ոչ` ո՞ր տվյալներ են կանխատեսում աշխատակցի գերլարվածության ռիսկը և բացահայտում դրա պատճառները:
Դավիթ Յանը վարպետության դաս անցկացրեց նաև Ամերիաբանկի աշխատակիցների համար