15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովը Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ դիմում չի ստացել

“Հանձնաժողովի որոշումը չպետք է լինի արհեստական: Հանձնաժողովը պետք է կայացնի  այն որոշում,ը որը համարում է ճիշտ եւ դրանով է պայմանավորված այն, որ մենք ունենք շատ հավասարակշռված հանձնաժողով”,-այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստից հետո ասել է հանձնաժողովի նախագահ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:

“Երկու դեպքում էլ հանձնաժողովը  համարել է, որ այդ հարցերը ենթակա չեն հանձնաժողովի քննարկմանը: Բոլոր այն արարքները, որոնք նկարագրվում են, տեղի են ունեցել մինչեւ համապատասխան օրենքի ընդունումը, իսկ օրենքը չի կարող  ունենալ հետադարձ ուժ”,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր էթիկայի հանձնաժողովն անդրանիկ նիստում քննարկեց ԱԺ պատգամավորներ Կարո Կարապետյանի, Արծվիկ Մինասյանի եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերաբերյալ դիմումները եւ մերժեց դրանք վարույթ ընդունել:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ Էթիկայի հանձնաժողովը պատգամավորների կողմից է, արդյոք մտավախություն չկա, որ սա նախադեպ կդառնա, Դավիթ Հարությունյանը բացասական  պատասխան է տվել եւ նշել.”Հանձնաժողովն իր գործունեությամբ կապացուցի, որ դա այդպես չէ”:

Այս պահի դրությամբ ԱԺ էթիկայի հանձնաժողովում այլ դիմումներ չկան: ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանայանի դեմ ուղղված դիմումը հանձնաժողովը չի ստացել: Հիշեցնենք, որ պատգամավորը ԱԺ-ի դիմաց “Հարսնաքար”-ի միջադեպի հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, ինչից հետո Գասպարիին պատգամավորի թիկնապահներից մեկը հրել էր գետնին:

Դավիթ Հարությունյանը նշեց նաեւ, որ էթիկայի հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ հարցեր չի քննարկելու, եթե համապատասխան դիմում չլինի:

Դավիթ Հարությունյանը անդրադարձավ նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի` Էթիկայի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարման մասին հարցին:

“Կարծում եմ այս հաջորդ  նստաշրջանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պետք է ղեկավարի հանձնաժողովի աշխատանքները: Ես օրենքի հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում եւ համարում եմ, որ ես պետք է շարունակեմ իմ աշխատանքը, որպես հանձնաժողովի ղեկավարի տեղակալ, եթե իհարկե խմբակցությունը հանձնաժողովի կազմում փոփոխություն չկատարի, իսկ պարոն Փաշինյանը, որքան ես գիտեմ , պատրաստում է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախաձեռնություն”,-ասաց Դավիթ Հարությունյանը եւ հավելեց, որ անկախ փոփոխություններից, հանձնաժողովը կարող է փարատել Նիկոլ Փաշինյանի անվստահությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ