11 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԵՊԲՀ ուսանողները դեպի Զվարթնոց հեծանվարշավով քարոզում են առողջ ապրելակերպ

Մայիսի 3-ին դեպի Զվարթնոց տաճար հեծանվարշավով ամփոփվեց “Առողջ բժիշկ” սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել են Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Ուսանողական խորհրդարանը  եւ  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Այսօր վաղ առավոտյան ծրագրի շուրջ  100  մասնակիցներ Երեւանի Շահումյանի  անվան  հրապարակից հեծանիվներով  շարժվեցին դեպի  Զվարթնոց տաճար: Ճանապարհին մասնակիցները կանգ առան Սուրբ Հովաննես եկեղեցում, ստացան հոգեւորականի օրհնություն: Մասնակիցները այցելեցին նաեւ Զվարթնոց տաճար, թանգարան:   Հեծանվարշավին մասնակցում էին ԵՊԲՀ ուսանողներ եւ դասախոսներ, Մանկավարժական համալսարանի ուսանողներ եւ ՀԵՀ-ի կամավորներ:

Առողջ ապրելակերպ քարոզող “Առողջ բժիշկ” սպորտային միջոցառումների շարքի շրջանակներում ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները մրցել են տարբեր սպորտաձեւերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, պինգ-պոնգ (սեղանի թենիս), պարանի ձգում, Brain ring, իսկ ծրագրի ամփոփումը տեղի կունենա հեծանվարշավի տեսքով: Մրցակցությունն ընթացել է ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Արտասահմանցի ուսանողների ֆակուլտետների  եւ  համալսարանի աշխատակիցների միջեւ:

ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը նկատեց, որ այս ծրագիրը ՀԵՀ-ի կազմակերպած ծրագրերից առաջինը չէ, որ ուղեկցվում է հեծանվարշավով եւ շեշտեց. “Կարեւորում ենք առողջ ապրելակերպի մշակույթի տարբեր դրսեւորումները հատկապես երիտասարդական ոլորտում: Առավել կարեւոր է, երբ դա կազմակերպում են ԵՊԲՀ ուսանողները եւ դրան միանում են բազում այլ երիտասարդներ” :

 Արուսյակ Պողոսյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումներն ավելի շատ կլինեն, ինչն էլ կնպաստի, որ քաղաքում հեծանիվը՝ որպես փոխադրամիջոց օգտագործելու մշակույթը առավել լայն տարածում կգտնի:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի փոխնախագահ Անի Ռափյանը, կարեւորելով ծրագիրը, նշեց. “Ծրագրի  նպատակն  է քարոզել առողջ   ապրելակերպ    մասնակիցների  եւ  հատկապես  ուսանողների  շրջանում: Որպես բժիշկներ մենք քարոզում ենք նաեւ ֆիզիկական առողջությունը եւ պատրաստվածությունը”:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ