Տեսնելով ազատամարտիկներին՝ զարմացել են /ֆոտո/վիդեո/
Արցախի պատերազմում կռված հերոս հայորդիները խորհրդանշական հերոսներ դարձան Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայերի համար: Ու թեև սոցիալական ծանր պայմանները դառը դաջվածք դրոշմեցին ազատամարտիկների վեհ կերպարի վրա, բայց հայի անկոտրում ոգին ու արյան գնով երկիր պահած մարդու կերպարը մնաց հերոսական:
Կրասնոդարի հայ համայնքի հրավերով՝ ապրիլի 24-ին, եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից ազատամարտիկների պատվիրակությունը մեկնեց Կրասնոդար:
”’Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն” կազմակերպության նախագահ Յուրի Միքայելյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.”Գնացինք Կորյուն Ղումաշյանի մեքենայով, մեր միության անդամներին աջակցեց գեներալ Վարդան Ավետիսյանը”:
”Տիգրան Մեծ” ջոկատի հիմնադիր հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը անշուշտ օտար ափերում բնակվող հայերին պատմելու շատ բաներ ուներ: Նա հիացմունքով պատմեց հայկական համայնքի հայրենանվեր գործնեության, հայկական դպրոցների ու եկեղեցում կազմակերպված ոգեկոչման միջոցառման մասին:
Արագած Մկրտչյանին (Բոնդո) նայելիս Կրոսնադարում բնակվող և երբևէ հայրենիքը չտեսած հայ մանուկները հիացել են: ՛՛Իսկական ազատամարտիկ, հսկա ու բեղերով….՛՛,ասել են նրանք:
Հանդիպումների մասին մեզ հետ զրույցում պատմեցին պատվիրակության արդեն Հայաստան վերադարձած ներկայացուցիչները:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: