14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանում է Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը

Ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 6-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ պետքարտուղարության DanceMotion ծրագրի շրջանակում կհյուրընկալի Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնին, որը նրբաոճ ժամանակակից ամերիկյան պարը ներկայացնելու հետ մեկտեղ կնպաստի մշակութային ճանաչողությանը եւ փորձի փոխանակմանը:

 Հայաստանում նախատեսվող միջոցառումները ներառում են պարի դասեր, ներկայացումներ  խոցելի խմբերի համար, վարպետության դասեր տեղի պարողների համար, համատեղ ստեղծագործական աշխատանք ԱՄՆ-ից ժամանած խմբի ու տեղի պարային համույթի միջեւ եւ համերգ, որը կկայանա կիրակի օրը՝ մայիսի 4-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

Հյուրախաղերի ընթացքում պ-ն Դորֆմանը նաեւ ընտրելու է պարողներ Հայաստանից եւ Թուրքիայից, ովքեր 2014թ. ամռանը ԱՄՆ-ում կմասնակցեն պարուսուցման ինտենսիվ ծրագրի:

 

Հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Դեյվիդ Դորֆմանի ղեկավարության ներքո գործող  Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնն իր հանդիսատեսին մասնակից է դարձնում պարարվեստին, խրախուսում ու քաջալերում հանդիսատեսի հետ ակտիվ զրույցը պարերում առաջ քաշված թեմաների ու խնդիրների շուրջ: Դորֆմանի մոտեցումը պարարվեստին հետեւյալն է. ներկայացնել առօրյա հերոսներին՝ տեսանելի հումորով ու պաթոսով: Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը հիմնադրվել է 1985թ. եւ այդ ժամանակվանից ի վեր խումբը բազմիցս հանդես է եկել Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, իսկ վերջերս Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ ու Կրասնոյարսկ քաղաքներում եւ Լեհաստանի  Բիտոմ եւ Կրակով քաղաքներում: Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնն 8 անգամ արժանացել է Բեսսի հեղինակավոր մրցանակին: 

 DanceMotion USA ծրագիրը ԱՄՆ պետքարտուղարության Կրթական եւ մշակութային հարցերով բյուրոյի ծրագիրն է, որ մշակվել է Բրուքլինի երաժշտական ակադեմիայի կողմից: DanceMotion USASM նաեւ խթանում եւ դյուրացնում է համընդհանուր երկխոսությունը կատարողական արվեստների մասին՝ ոլորտի կազմակերպական ու տեխնիկական հարցերով մասնագետների ու պատասխանատուների միջեւ: Կլոր սեղան քննարկումների, տեխնիկական միջոցների հետ կապված ուսուցումների միջոցով, ինչպես նաեւ այլ եղանակներով ծրագրի մասնակիցները փոխանակում են մտքեր, գաղափարներ, ծանոթանում լավագույն փորձին՝ իրական օրինակների հիման վրա եւ ձեւավորում գործընկերների լայն ցանց աշխարհով մեկ: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ