30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվ իհարկե, Նիկոլ վարչապետի եւ յուր մազպետի դեմ «խաղ չկա». Լոռու մարզպետի ինքնապարգեւատրումը

Մամուլն ու սոցցանցերը դարձյալ քննարկում են պաշտոնյաների աստղաբաշխական պարգեւատրումների հարցը: Մինչ հանրությունը մարսում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մարտի 8-ի կապակցությամբ ինքն իրեն պարգևատրելում մասին տեղեկությունը, ստացվում է հաջորդ «հեղափոխական լուրը»:Հիշեցնենք Արսեն Թորոսյանը 2 մլն 381 հազար դրամով էր ինքն իրեն պարգեւատրել, որը մոտ 5000 ԱՄՆ դոլար է կազմում:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը:

«Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես նաև մարզի բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի որոշ ընտրյալների պարգևատրել է»,-գրել է պատգամավորը։

Կից հրապարակված փաստաթղթում երևում է, որ մարզպետը պարգևատրել է 16 աշխատակցի, այդ թվում՝ ինքն իրեն: Մարզպետի ստացած պարգևավճարի չափը կազմել է 496 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականի ապրիլի 12-ի կարգադրությամբ աշխատակիցներին 4 մլն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել:

Նկատենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նույնպես հայտարարել է, թե պարգեւատրումները շարունակելու են: 

Լոռու մարզպետի կողմից ինքն իրեն եւ մերձավոր ենթականերին պարգևատրելու մասին տեղեկատվությունը տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր Սմբատ Խանվելյանը.

«Լոռու մարզը ՀՀ-ում աղքատության և գործազրկության մակարդակով երկրորդն է, բայց մարզպետը շարունակում է ինքնապարգևատրումների դատապարտելի գործընթացը։ Չգիտես որ «տիտանական» աշխատանքի համար իրեն երեկ՝ ապրիլի 12-ին ևս պարգևատրել է շուրջ կես միլիոն դրամով։ Հասկանալի է, մարդը նոր և թանկարժեք կլինիկա է կառուցում, մի տեղից պիտի քերի, այս դեպքում մեր՝ հարկատուներիս գրպանից»,- ասված է նրա գրառման մեջ։

Ամենացնցողը, իհարկե, այն հիմնավորումն է, որը տրված է մարզպետին, նրա խորհրդականներին, օգնականներին, մարզպետարանի քարտուղարի տեղակալին, վարչության պետերի եւ մարզպետարանի աուդիտորներին պարգեւատրելոը հրամանին. «2019թ. առաջին եռամսյակին հատուկ առաջադրանքները եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար…»: Այսինքն, մեր «հեղափոխական» չինովնիկությունն այն համոզմունքին է, որ բավական է աշխատանքային պարտականություններդ «բարեխիղճ կատարես», որ կարող ես ինքն քեզ հարկատուների գրպանից փող նվիրես:

Մենք էլ միամտաբար կարծում էինք, որ ամեն մի չինովնիկ պարտավոր է աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարել, որի համար ոչ թե պարգեւ, այլ՝ աշխատավարձ է ստանում: Ավելին, որ աշխատանքը բարեխիղճ չկատարողին պարզապես գործից հանում են: Բայց չէ, մեր «հեղափոխական» չինովնիկությունն այդ մասին այլ կարծիք ունի: Միայն թե անհասկանալի է, թե իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարող ասենք՝ ուսուցիչներին կամ նույն մարզպետարանի պահակին, հավաքարարներին ինչո՞ւ չեն պարգեւատրում: 

Մյուս կողմից, խոսքը մի մարզի մասին է, որը «հեղափոխությունից» հետո մեկ միլիմետր անգամ առաջ չի գնացել: Այսինքն համելուկ է, թե այդ ի՞նչ աշխատանք են մարզպետարանի շեֆերն արել, որ մի հատ էլ՝ բարեխիղճ են գնահատում եւ հարկատուների փողերը գրպանում: Չնայած, մարդը ինքն իր համար կլինիկա է կառուցում, այսինքն՝ ինքն իր հաշվին ներդրում է ներգրավել, բա դա ի՞նչ պակաս հատուկ ծրագիր է: Եվ իհարկե, Նիկոլ վարչապետն ինչպես միշտ, այս դեպքն էլ կարդարացնի:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ