08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԵԿ-ը միացավ ֆինանսների նախարարությունը

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ. 

1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը:

2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն՝ միացնելով քաղաքաշինության նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի “Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին” ՆՀ-1063 հրամանագրի II բաժնի 12-րդ եւ 13-րդ կետերը: 

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, “Մաքսային ծառայության մասին”, “Հարկային ծառայության մասին” եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված մաքսային եւ հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ