05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է:

Այդ նիստում պետք է կատարվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը, այն է՝ զբաղեցրած պաշտոնից ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Սակայն իշխանություններին այդպես էլ չի հաջողվում հոգաբարձուների խորհրդում մեծամասնություն ստանալ, որովհետև անգամ կառավարության կողմից նշանակված խորհրդի անդամները հրաժարվում են կատարել ժողովրդի կողմից ընտրված վարչապետի հրապարակային հրահանգները:

Մասնավորապես՝ «Սինոփսիս» և «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների տնօրեններ Հովիկ Մուսայելյանը և Ռալֆ Յիրիկյանը, թեև մասնակցում են հոգաբարձուների խորհրդի նիստերին, սակայն բոյկոտում են քվեարկությունը՝ դրանով դժվարին կացության մեջ դնելով կառավարությանը

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ