25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա սովորական բան է գունավոր հեղափոխություն անցած երկրներում. ինչ կհաջորդի տրանսգենդերի ելույթին

«Սա սովորական բան է, բոլոր այն երկրներում, որտեղ տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, բոլոր այդ երկրներում նման գործընթացներ են սկսվել , այդ թվում նաեւ այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց  հասարակական կյանքի բոլոր ոլորտներում իրավունքներ տալու ուղղությամբ եւ այն, ինչ կատարվեց, դեռ սկիզբն է»-Henaran.am-ի հետ զրույցում ասել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը՝ անդրադառնալով նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած աննախադեպ մի իրադարձությանը, երբ ԱԺ ամբիոնից տրանսգենդերների շահերը ներկայացրեց մի տրանսգենդեր կին:

Հայկ  Այվազյանի խոսքով, Հայաստանում նույն տեխնոլոգիաներով կրկնվում է այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում եւ Վրաստանում: «Այն կադրային քաղաքականսությունից , որ տեսնում ենք, երբ Սորոսի հիմնադրամի կադրերն են իշխանության գալիս, ակնհայտ է դառնում, թե ինչ է կատարվում: Նույն գործընթացներ են գնում, ինչն Ուկրաինայում, ոչ մի տարբերություն չկա»,-նշում է Հայկ Այվազյանը, հավելելով, որ հավանաբար հաջորդը կլինի խտրականության դեմ համապարփակ օրենսդրության մշակումը, որտե միասեռականներին ու այլ կողմնորոշում  ունեցողներին լայն իրավունքներ կտրվեն, փորձ կարվի ընդունել Քրեական օրեսգրքի նոր նախագիծ, որով քրեական պատիժ կսահմանվի  բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որեւէ  կեցվածք կդրսեւորեն այլասերման քարոզի դեմ՝ լինի ծնող , թե ասենք՝ դօպրոցի տնօրեն:

«Սահմանվելու է անարգելք քարոզի իրավունք ՝ ամենուրեք, թե հեռուստատեսությամբ , թե փողոցային գովազդային պաստառներով: Եթե մեր ժողովուդը տեղյակ լիներ, գոնե դասեր քաղեր այլ պետությունների փորձից, գուցե նման իրավիճակում  չհայտնվեինք, մենք հիմա քաղում ենք հեղափոխության պտուղները»,-նշել է նա:

Դիտարկմանը, թե արդյոք սա նոր իծխանության ընդհանուր քաղաքականությունն է, թե առանձին թեւերի, Հայկ Այվազյանն արձագանքեց.«Ես չեմ կարծում, որ «Իմ քայլը» դաշինքում բոլորը կողմ են , որ այս այլանդակությունը քարոզվի, այնտեղ կան մարդիկ, ովքեր անձամբ դեմ կլինեն, բայց դա մենք որեւէ կերպ չենք տեսնում, առայժմ տեսնում ենք միայն կողմ անձանց հրապարակային կեցվածքն ու գործունեությունը»:

Հայկ Այվազյանն ասում է՝ այս ամենին հակազդման միջոցներ պետք է կիրառել.«Ժողովուրդը կամաց-կամաց կարթնանա, կյանքը կստիպի, երբ ժողովուրդն սկսի իր մաշկի վրա ազդել»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած հանրային լսումների ժամանակ  ամբիոնին է մոտեցել  եւ ելույթ ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը՝ «Իրավունքի կողմ» ՀԿ  նախագահ։ Նա  հայտարարել է, որ մի քանի ամիս առաջ չէր կարելի երեւակայել այն, ինչ այսօր կատարվում է Ազգային ժողովում․ «Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին։ Ինձ ընդունեք որպես հավաքական կերպար։ Հանդիսանալով հայ տրանսգենդեր համայնքի անդամ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առեւանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, առողջապահական, իրավական, տնտեսական եւ արժանապատիվ կյանքում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյալքված տրանսգենդերի կերպարը։ Մինչ 2018 թվականը մենք փաստագրել ենք 283 նմանատիպ դեպքեր տրանսգենդեր անձանց նկատմամբ»,-ասել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ