13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյանի ուղերձը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ

Հարգարժան ջազմեններ և ջազային ստեղծագործությունների հեղինակներ, ջազային երաժշտարվեստի երկրպագուներ.

Ջերմորեն շնորհավորում եմ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ:

Հայերիս համար ջազը հոգեհարազատ է,ու դա բացառապես մեր տաղանդաշատ ջազմենների ու ժանրում ստեղծագործությունների շնորհիվ, ինչը միշտ էլ առանձնակի է գնահատվել՝ Հայաստանին բերելով ջազային արվեստի կայացած հիմքեր ունեցող երկրի, իսկ Երևանին էլ՝այդ ինքնատիպ ճյուղի տարածաշրջանային կենտրոնի համբավ:

Հայկական ջազն իր  ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտաշխարհում,և մեր կատարողական արվեստն, անշուշտ, արժանի է առավել ուշադրության: 

Նաև այս փաստով է  պայմանավորված, որ արդեն մի քանի  տարիանընդմեջ մենք Երևանում առանձնակի նշում ենք Ջազի միջազգային օրը, որն արդեն իսկ հասցրել է սիրվել ու գնահատվել ոչ միայն արվեստասեր երևանցիների, այլև մեր քաղաքի օտարերկրացի բազմաթիվհյուրերի կողմից:

Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ ջազային երաժշտության բոլոր հեղինակներին ու կատարողներին մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ ներշնչանք ու նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ  մեր սիրելի մայրաքաղաքի մշակութային ջերմ մթնոլորտի:

 

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ