15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Եթե որևէ մեկը գալիք տարիների ըն­թաց­քում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, այդ ճանա­պարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով՛՛ /վիդեո/

՛՛Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունանում, որը դեռևս ոչ բոլորն են գիտակցում: Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունն առ այն, որ նա երրորդ ժամկետում և որևէ ձևաչափում չի հավակնելու պետոյթան ղեկը վերցնելուն, փաստացի նոր քաղաքական  խաղի նոր կանոնների հայտարարում էր, ինչը դեռ մինչև վերջ չի ընկալվել՛՛,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. որ այլեւս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրա­պետության նախագահի պաշտոնի համար: ՛՛Եթե վերջնական քննարկումների արդ­յուն­քում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլա­մենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշ­տոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկա­վարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հան­րապետական կուսակցությունը, եւ ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշա­րունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաս­տանում՛՛,-ասել էր նախագահը:

Շարմազանովը նշեց, որ այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է Հայաստանի նոր քաղա­քական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի հա­մար: ՛՛Մենք թևակոխել ենք ցանցային/հորիզոնական կառավարման համակարգ, որտեղ նվազելու է մեկ մարդու դերը քաղաքականության մեջ և կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը՛՛,-նկատեց ՀՀկ խոսնակը: Վերջինս ընդգծեց. ՛՛Կան մարդիկ, կան չգիտակցած գործիչ­ներ, ովքեր այս քաղաքական իրականությունը մինչև վերջ չեն գիտակցում և այս օրերին կաշվից դուրս են գալիս իրենց ապագայի մեջ դիրքավորելով, և այս ամենը միայն ժպիտ կարող է առաջացնել՛՛:

Ինչ վերաբերում է ՛՛Հանրապետականին՛՛, ապա Շարմազանովը նշեց, որ նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է իր համոզմունքը`գալիք տարիներին որոշիչ է լինելու հենց ՛՛Հանրապետականի՛՛ ձայնը, ոչ թե որևէ մեկ անհատի, որևէ հայտնի գործչի, նախկին կամ ապագա ղեկավարի, այլ հենց կուսակցության ձայնը, ՛՛Հանրա­պետական՛՛ կուսակցության ձայնը: ՛՛Որովհետև Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր չափերով, իր կազմակերպվա­ծությամբ ու իր քաղաքական ռեսուրսով, իր անցած ճանապարհով առաջատարն է և ապագա տասնամյակում շարունակելու է մնալու Հայաստանի քաղաքական դաշտի առաջատարը՛՛,-ասաց Շարմազանովը:

Ըստ նրա՝ իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանա­պար­հը Հանրապետական կուսակցությունն է: ՛՛Եթե որևէ մեկը գալիք տարիների ըն­թաց­քում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանա­պարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով: Իսկ ո՞րն է պահի ամենա­ուշագրավ կողմը. Դա այն է, որ  Սերժ Սարգսյանը բացառում է  իր առաջադրումը, սա նշա­նակում է, որ դաշտը բաց է ու մրցակցային, բայց այդ մրցակցությունը առաջին հերթին տեղի է ունենալու Հանրապետականի ներսում՛՛:

Շարմազանովը նշեց՝ վստահ են, որ այս գործընթացների արդյունքում մի քանի տարվա ընթացքում ունենալու են որակական նոր թռիչք ապրող Հանրապետական կուսակցություն և ուղեցույց այլ քաղաքական ուժերի համար:

Հարցին, թե կարելի է այս հայտարարությունի ենթադրել, որ ՀՀԿ-ը կոչ է անում առաջին ու երկրորդ նախագահներին անդամագրվել կուսակցությանը, եթե պաշտոններ են ձգտում, Շարմազանովը պատասխանեց. ՛՛Սա իրականության ամրագրում է, որ ապագա տասնամյակում ամենաորոշիչը լինելու է Հայաստանի հանրապետական կուսակցությունը և նա է լինելու ՀՀ-ի քաղաքական դաշի թիվ մեկ ջութակը՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ