03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային ժողովը նոր նախագահ ունի

ԱԺ նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: Այս մասին քիչ առաջ ԱԺ նիստում հայտնեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Նա նշեց, որ Հրանտ Բագրատյանին կողմ են քվեարկել 3 և դեմ 1 հոգի: 

Գալուստ Սահակյանի օգտին կողմ են 101 պատգամավոր, 3 հոգի դեմ են քվեարկել: Նկատենք, որ Բագրատյանի օգտին քվեարկելու մասին հայտարարել էին ինքը, Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: 

Արդյունքների ամփոփումից հետո նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց նախ ՀՀ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին իրեն այս պաշտոնում առաջադրելու համար, ինչպես նաև ՀՀԿ-ին իրեն սատարելու համար: ՛՛Շնորհակալությում եմ հայտնում ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին մասնակցելու համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր չմանսակցեն ու Հրանտ Բագրատյանին ու Ռուբեն Հակոբյանին, ովքեր առաջադրվեցին: Ես ազնիվ ձևով գնահատում եմ իրավիճակը: Ես սիրում եմ պայքարել, և պայքարով որոշակի հաջողությունների եմ հասել իմ ամբողջ կյանքում՛՛:

Սահակյանը խոստոցավ՝ բարձր է պահելու խորհրդարանի: ՛՛Եվսս մեկ անգամ շնորհավորելով ամբողջ խորհրդարանին՝ ուզում եմ ասել, որ արդեն իսկ սկսել ենք որոշակի նոր մշակույթ ձևավորել, այն կշարունակվի՝ կապված պատգամավորների, խմբակցությունների առաջարկների հետ, հնարավոր է ստեղծել մի հարթակ, որտեղ ցանկացած առաջարկություն հնարավոր է քննարկել ու լուծում գտնել՛՛:

Ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խնդրեց Սահակյանին  զբաղեցնել իր տեղը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ