17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այդ ուժը, որ ստեղծել է այդ խմբակցությունը, հիմա չկա. Բագրատյանը՝ ՀԱԿ-ից

՛՛Հասկացեք՝ ՀԱԿ խմբակցությունը մյուս խմբակցությունների նման չէ, ես էլ եմ ՀԱԿ, բայց այդ ուժը, որ ստեղծել է այդ խմբակցությունը, հիմա չկա, չի կարելի նույնացնել ՀԱԿԿ կուսակցության նույն ներկայացուցիչներին խմբակցության հետ՛՛,-Ազգային ժողովի նախագահի ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Հրանտ Բագրատյանը՝ պարզաբանելով, թե ինչու է ինքնառաջադրվել առանց այդ փասը ՀԱԿ-ի հետ համաձայնեցնելու:

Հարցին, թե ինչու իր գործընկերներըն ամեն դեքպում հրաժարվելով մասնակցել քվեարկությանը, չաջակցեցին Բագրատյանին, նա պատասխանեց. ՛՛Իրենց հարցրեք, աջակցեն, չաջակցեն՛՛։

Դիտարկմանը, թե արդյոք կարիք կար այս ձձական գործընթացին մասնակցելու, նա արձագանքեց. ՛՛Ձեր համար եմ դրել, որ էգուց-էլօր չասեն, մարդ էիք դնեինք դեմներս, նրա համար, որ էս երկիրը երկիր դառնա, հասկանում եք էսքան բանը՛՛։ Իսկ թե ինչքան քվե է իր օգտին սպասում, պատասխանեց. ՛՛Ինձ վաբշե չի հետաքրքրում քվեն, հետաքրքրում է մասնակցությունը՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ