09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Գ. Սահակյանի ընտրվելու դեպքում կունենանք համերաշխ ու հանդուրժողական Ազգային ժողով՛՛

 ”Մեզ համար առողջ մրցակցությունը շատ անրաժեշտ է ու ողջունելի՛՛,-այսօր ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրմանը:

Շարմազանովը նաև նշեց, որ խորը հարգանք ունի հենց Բագրատյանի նկատմամբ: ՛՛Պարոն Բագրատյանն իր լուման է ներդրել ու համոզված եմ, որ դեռ կներդնի հայոց պետականության գործում, նաև պառլամենտական գործունեության մեջ՛՛:

ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ իրենց կուսակցությունն ու խմբակցությունը որոշել են առաջադրել խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը: ՛՛Մեր թեկնածուի ընտրվելու դեպքում կունենանք շատ համերաշխ ու հանդուրժողական Ազգային ժողով, որովհետև խորհրդարանը խոսելու վայր է ու բազմակարծության ամբիոն, ու նրա ղեկավարությունը  առավել ևս պետք է լսելու ունակություն ունենա, ականջալուր լինի իր գործընկերների բոլոր առաջարկներին՛՛: Շարմազանովի համոզմամբ՝ Գալուստ Սահակյանը բավական հանդուրժող է, ունի փորձ, պատրաստ է աշխատել մյուս խմբակցությունների հետ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ