Բագրատյանի ինքնաառաջադրումը անակնկալ էր որոշ քաղաքական ուժերի համար. Ալեքսանդր Մարգարով
Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը անդրադարձավ ներքաղաքական կյանքի վերջին փոփոխություններին:
“Առաջին հարցը դա վարչապետի փոփոխությունն է և կառավարության ձևավորման գործընթացը: Մի կողմից ընդդիմության և մյուս կողմից իշխանության դերակատարումները այս պրոցեսում: Հարցը որը հետաքրքրում էր շատերին հետագա կառավարման համակարգում՝ ի՞նչ սցենար կընտրի իշխանությունը”,-նշեց քաղաքագետը:
Ըստ Մարգարովի առաջին սցենարը դա հիմնական դերակատարողի շրջանակներում կառավարություն ձևավորելն է, երկրորդ սցենարը գտնել տարբերակ մինեմալ կոլաիցիայի պահպանման համար և երրորդ սցենարը՝ եթե օրակարգում եղել է լայն կոլաիցիայի ձևավորման հարց, փորձել ձևավորել այդ լայն կոալիցիա:
Այս իրադարձությունների զարգացմանը ընդդիմադիր դաշտի արձագանքը ըստ քաղաքագետի ցույց տվեց , որ նրանք պատրաստ չէին նման զարգացումներին.”Նրանք պատրաստ չէին մտնել կառավարություն և հանդես գալ, որպես համագործակցող ուժ”,-նշեց քաղաքագետը:
Մարգարովը փաստեց, որ ըստ էության պահպանվեցի առաջին սցենարի զարգացումները “Նախարարները,որոնք կային նախորդ կառավարության կազմում վերանշանակվեցին: Մյուս կղմից կան այն դեպքերը , ոոնք ասենք նախկինում հանդես էին եկել, որես համապատասխան պաշտոնյաներ և այսօր նորից պատրաստակամություն հայտնեցին պաշտոնավարել”,-ասաց քաղաքագետը և հավելեց, որ այս կառավարության հիմնական թերությունը նոր կադրերի բացակայությունն է:
Անդրադառնալով Աժ խոսնակի առաջադրմանը Մարգարովը նկատեց, որ ընդդիմադիր ուժերը չկարողացան կրկին անգամ պատրաստ ու համախմբված գործել և առաջարկել միասնական թեկնածուի:
“Բագրատյանի ինքնաառաջադրումը հանդես եկավ որպես անակնկալ որոշ ուժերի համար, սա ցույց տվեց որ ընդդիմադիր դաշտում արդեն պառակտում կա”,-հավելեց Ալեքսանդր Մարգարովը: