15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանկացած ապօրինություն պետք է համարժեք իրավական գնահատական ստանա.Տարոն Մարգարյան

Ապօրինի շինարարության եւ բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում, որին մասնակցել են աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, ինչպես նաեւ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները:

Անդրադառնալով մասնավորապես ապօրինի շինարարության կանխարգելման խնդրին՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացն ու հայտնաբերվող յուրաքանչյուր դեպքի մասով կիրառել օրենքով սահմանված խիստ պատժամիջոցներ. “Այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես լինելու է կոշտ եւ անհանդուրժողական, քանի որ քաղաքապետարանը հանարավորին պարզեցրել ու հեշտացրել է օրինական շինթույլտվություններ ստանալու ընթացակարգը: Եվ հենց այս տեսանկյունից է, որ ձեզանից յուրաքանչյուրը պետք է չհանդուրժի որեւէ տեսակի ապօրինաշինություն: Ի դեպ, կանխարգելելը չի նշանակում միայն գնալ ու քանդել ապօրինի կիսակառույցը: Քաղաքացիների հետ աշխատանքներ տարեք ու մարդկանց իրազեկեք, որ ապօրինի շինությունները քանդելուց բացի, քաղաքացին նաեւ ֆինանսական տույժի է ենթարկվում, մինչդեռ կարող է այդ ամենից խուսափել, եթե առաջնորդվի օրենքով սահմանված կարգով”, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հաշվի առնելով հանգամանքը, որ մայրաքաղաքում, բարենպաստ եղանակով պայմանավորված, նկատվում է բացօթյա ապօրինի առեւտրի աշխուժացում, քաղաքապետը  հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին հանձնարարել է առավել աչալուրջ եւ հետեւողական լինել նաեւ նման երեւույթները կանխարգելելու եւ բացառելու ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ