06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

”Մովսիսյանը Մեսսի չէ, սակայն միշտ պահում է խաղամակարդակը”.Տիտով

Մոսկվայի ”Սպարտակի” նախկին խաղացող Եգոր Տիտովը Sport Express-ի հետ խոսել է թիմի վիճակի մասին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին նախկին ֆուտբոլիստը նշել է.

”Արտասահմանցիները պետք է ավելի ուժեղ լինեն ռուսներից։ ”Սպարտակում” դա տեղի չի ունենում։ Հաճելի բացառություն է Յուրա Մովսիսյանը։ Նա Մեսսի չէ, սակայն, իհարկե, միշտ պահում է խաղամակարդակը. որոշակի մակարդակից ցածր երբեք չի իջնում։ Իսկ կայունությունը մեր գործում ամենակարեւորն է”:

Նշենք, որ Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 խաղի եւ դարձել է 14 գոլի հեղինակ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ