07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱԿ-ը ևս չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրություններին

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրություններին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Մենք անիմաստ ենք համարում մասնակցել կեղծ մեծամասնության կողմից կազմակերպված և կեղծման ենթակա ընտրություններին՛՛,- նշեց Զուրաբյանը:

Հարցին, թե հնարավոր է համարում եք, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում ավելի ՛՛դաժան՛՛ կլինի, քան նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, նա պատասխանեց. ՛՛Այս վեց տարվա մեջ այնքան դաժան են եղել, մեր գլխով այնքան բան է անցել, էլ կրակել են մեր վրա, բանտերում էլ տարիներով պահել են, մեր համակիրներին մասայաբար հանել են աշխատանքից, գաղտնալսել են, ինչքան ստորություն հնարավոր էր, այս վեց տարվա մեջ արել են մեր նկատմամբ:

Հիմա եթե նրանք ուզում են ավելի մեծ ստորության գնալ, ես դրան չեմ հավատում, որովհետև ավելի մեծ ստորության հնարավոր չէ գնալ՛՛:

Նշենք, որ ընտրություններին չի մասնակցելու նաև ՀՅԴ խմբակցությունը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ