15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ը չհամաձայնեց. հանձնաժողով չի ստեղծվի

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ”Տեսանկարահանող սարքերի և արագաչափերի, վճարովի ավտոկայանատեղիների և ԱՊՊԱ տուգանքների միջոցով բնակչության վրա ֆինանսական բեռը ավելացնելու մեխանիզմների ազդեցությունը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին” նախագծի քվեարկությունից առաջ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ձայն խնդրեց ու նշեց, որ ապրիլի 22-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբարահմյանի նախաձեռնությամբ լսումներ կայացան, սակայն չորս քաղաքական ուժերի հարցերը ժամանակի գործոնի պատճառով չստացան իրենց ամբողջական պատասխանները, որոնք ուղղել էին պատկան մարմիններին։ Նա ևս մեկ անգամ հանդես եկավ հանձնաժողով ստեղծեկլու առաջարկով և այս հարցը քննարկելու համար քսան րոպե ընդմիջում խնդրեց:

 Քննարկումներից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ քաղաքական մեծամանությունը համաձայն է, որ օրենքում փոփոխություններ լինեն և այդ նպատակով արդեն իսկ Կառավարությունը հանձնաժողով է ստեղծել, ուստի ավելորդ են համարում ԱԺ-ում նույնպես նմանատիպ հանձնաժողով ստեղծել։ ՀԱԿ խմբակցության անունից Լևոն Զուրաբյանը նշեց, որ մեծամասնության պատճառաբանությունն էր, թե նախագծի ընդունումը կնշանակի անվստահություն սեփական Կառավարության նկատմամբ, իսկ իրենք պնդում են, որ ԱԺ-ն պետք է հանձնաժողով ստեղծի խնդրի հարցով։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհարաբյանն էլ շեշտեց, որ իրենք արդեն իսկ գնալով կոմպրոմիսի՝ մտածեցին, որ ԱԺ լսումները կարող են լուծում տալ, մինչդեռ համոզվեցին, որ պատկան մարմիները կրկնում էին, որ տուգանքները համաչափ են։ ՀՅԴ Արմեն Ռուստամյան էլ նշեց, որ իրենք էլ հանձնաժողով ստեղծելուն կողմ են քվեարկելու և կոմպրոմիսը տրամաբանական կլիներ:

Ի վերջո, ԱԺ մեծամասնությունը մերժեց նախագիծը, և 52 կողմ, 62 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ այն չընդունվեց: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ