15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որտեղ է այսուհետ բնակվելու Գալուստ Սահակյանը. ի՞նչ փոփոխություններ են լինելու

՛՛Ես տասը տարվա կոստյում էլ ունեմ, որովհետև շատ նրբանկատ եմ հագուստի նկատմամբ: Բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ դառնալու, լրագրողների երեսին չեմ նայելու՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է:

Ապա Սահակյանը նշեց, որ ԱԺ նախագահ դառնալու առաջարկը ստացել է ուրբաթ օրը : Հարցին, թե կարող է  այս պաշտոնը 2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հիմք հանդիսանալ, նա պատասխանեց. ՛՛Ինձ ուրիշների տեղը մի դրեք՛՛:

Դիտարկմանը, որ միշտ առաջարկությունն է ստացել լինել ԱԺ նախագահ, ինչու էր մերժում, նա արձագանքեց. ՛՛Ես երբեք առաջարկություններ չեմ ստացել, չեմ ձգտել առաջարկություններ ստանալ: Իմ դերակատարումը որոշակի է դարձել իմ աշխատանքի հետևանքով: Կուսակցությունը առաջադրել է, ես խոսել եմ, ընդունվել է մասնակիցների կողմից՛՛:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե վստահ է, որ ԱԺ նախագահ է ընտրվելու, ինչին նա պատասխանեց, որ ինքնավստահություն չունի, բայց կուսակցությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում վստահություն է ձեռք բերել՝ կընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում: Ի դեպ, Սահակյանն ընդգծեց՝ վատ կզգա իրեն, եթե մյուս խմբակցությունները չմասնակցեն քվեարկությանը:

Հարցին, թե որտեղ է բնակվելու Պռոշյան ամառանոցում, ապա նա պատասխանեց, որ եթե պարտադիր չլինի բնակվել այնտեղ, ինքը հակված չի լինի թողնել իր բնակարանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնին, ապա Սահակյանը նշեց, որ շատերը կարող են աշխատել որպես խմբակցության ղեկավար: ՛՛Այսպես թե այնպես ես նաև կուսակցության փոխնախագահն եմ ու մասնակից եմ լինելու խմբակլցության աշխատանքներին, օգնելու եմ: Բայց դա չի նշանակում, որ ես խմբակցության ղեկավար անվանումը պետք է ունենամ, որովհետև եթե ընտրվեմ, ես ոչ միայն ՀՀԿ  խմբակցության նախագահն եմ, այլև՝ ամբողջ խորհրդարանի՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ