28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել “Մուսա լեռան 40 օրը” ներկայացմանը /ֆոտո/

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, երեկ՝ ապրիլի 26-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ դիտելու “Մուսա լեռան 40 օրը” ներկայացումը:

Ֆրանց Վերֆելի համանուն վեպի մոտիվներով բեմադրված ներկայացմանը ներկա է գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ ներկայացման սկիզբը  Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ Երեւանի ավագանու անդամ, Հայոց Ցեղասպասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես են եկել ելույթներով:

Հանդիսատեսին ուղղված իր խոսքում Արամ Սուքիասյանը, կարեւորելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, մասնավորապես նշել է, որ, այսպիսով, ըստ էության, Երեւանի քաղաքապետարանը տալիս է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մեկնարկը եւ որ մինչեւ 2015-ի ապրիլի 24-ը քաղաքապետարանը կնախաձեռնի ու կիրականացնի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման բազում ծրագրեր:

Հայկ Դեմոյանն էլ իր հերթին նկատել է, որ քաղաքապետի այս նախաձեռնությունը բավականին խորհրդանշական է, քանզի աշխարհի շուրջ 40 լեզուներով թարգմանված “Մուսա լեռան 40 օրը” վեպը ներկայացնում է ոչ միայն Օսմանյան Թուրքիայի վայրագ կերպարը, այլեւ լավագույնս ի ցույց է դնում նաեւ պատվախնդիր, մարտնչող ու չծնկող հայի տեսակը, որն իր կամային բարձր հատկանիշներով կարողացել է պարտության մատնել թրքական կանոնավոր բանակի զորամիավորումներին:  

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ