Վարչապետն այդ հայտարարությունն իրականացնում է նաև ՀՀԿ գործընկերների հետ քննարկման արդյունքում. Շարմազամով /վիդեո/
՛՛Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հայտարարության մեջ հստակ ասում է, որ այդ հայտարարությունն իրականացրել է նաև կուսակցության գործընկերների հետ քննարկման արդյունքում՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք կուսակցությունն ու նախագահ Սերժ Սարգսյանը նիստերի ընթացքում անդրադարձել են վարչապետի հայտարարությանը՝ կապված Պարտադաիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ:
Հարցին, թե կարելի է ասել, որ այդ հայտարարությունն ու այդ հարցում ՀՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունը կապված էին ՛՛Դեմ եմ՛՛ շարժման ճնշման հետ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ այդ կարծիքին չէ, սակայն իրենք կարևորում են քաղաքական ուերի, քաղաքացիական հասարակության, այդ թվում ՛՛Դեմ եմ՛՛-ի դերը: