13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կփոխարինեն Դավիթ Հարությունյանին /վիդեո/

ՀՀԿ Գործադիր մարմնի ու խորհրդի նիստերում խմբակցության ղեկավարի, քարտուղարի, ինչպես նաև ԱԱԽ քարտուղարի հարց չի քննարկվել: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Չի քննարկվել նաև Կառավարության կազմի հետ կապված որևէ հարց: Հարցին, թե շարունակվում են բանակցությունները ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ, Շարմազանովը հիշեցրեց՝ այս երկու կուսակցություններն արդեն հրաժարվել են կառավարության մաս կազմել: Դիտարկմանը, այսինքն՝ միայնակ են ձևավորելու Կառավարությունը, ՀՀԿ խոսնակն այսպես արձագանքեց. ՛՛Միայնակ չենք, մեր կուսակցությունն ընտրություններում ստացել է  ժողովրդի վստահության քվեն՛՛:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պատոնում կփոխարինի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

՛՛Մենք համոզված ենք, որ պարոն Սահակյանը լավագույնս կարող է  իրականացնել իր վրա դրված պարտականությունները՛՛,-նկատեց Շարմազանովը: Դավիթ Հարությունյանը նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն էր ղեկավարում: Այստեղ նրան կփոխարինի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:  

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ