17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ԱԺ նախագահի պաշտոնում տեսնում են Գալուստ Սահակյանին /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ կառաջադրվի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո:

”Բոլորս համոզմունք հայտնեցինք, որ պարոն Սահակյանն իր փորձով, իր գիտելիքներով, պառլամենտական աշխատանքի իմաստությամբ կարող է ղեկավարել ՀՀ օրենսդիր մարմինը՛՛,-նշեց Շարմազանովը:

Հիշեցնենք, ապրիլի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:

Ըստ “Ազգային ժողովի կանոնակարգ” օրենքի, Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:

Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ