18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արամ MP3-ը բացահայտում է գաղտնիքը

Մարտի 25-ից Հայաստանն այս տարի Եվրատեսիլյան մրցույթում ներկայացնող Արամ MP3-ն ու հայաստանյան պատվիրակությունը մեկնել են պրոմոտուրերի, ունեցել են տարբեր համերգներ և ՌԴ-ում, և Եվրոպայում: ՛՛Շատ ջերմ ընդունելություն կար հայերի կողմից: Դրսում ապրող հայերը մեզ քաջալերելու են ու օգնելու են մեզ շատ: Ես դրական էներգիայով եկել եմ Հայաստան՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ MP3-ը: Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հավելեց, որ երկու մեծ համերգներ են եղել, մեկը համընկել է Արամի տարեդարձին:

Ինչ վերաբերում է շոուին, ապա Գոսպարյանն ասաց, որ Հանրային ՀԸ ստեղծագործական խումբը շատ տաբերակներ է քննարկել շոուի հետ կապված, եկել են եզրակացության, եր երգն իր տրամաբանությամբ շատ հնչեղ ու տպավորիչ կլինի, որ Արամը բեմում լինի մենակ: ՛՛Ահա բացահայտում ենք այդ գաղտնիքը, Արամը բեմում կլինի մենակ, կլինի ժամանակակից գրաֆիկներով հագեցած շոու՛՛,-ասաց Գոհար Գասպարյանը՝ հավելելով, որ բեկ-բոկալ ևս չի լինելու:

Նշենք, որ  Արամն ու մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհանգեն, որտեղ էլ արդեն կսկսվի և կիրականացվի նախամրցութային ողջ գործընթացը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում  1-ին համարի ներքո մայիսի 6-ին: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:

Ընդհանուր առմամբ այս տարի Եվրատեսիլին կմասնակցի 37 երկիր:

Հավելենք, որ ՛՛Not alone’’ երգի տեսահոլովակը մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է՝ ավելի քան երկու միլիոն երկու հարյուր հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանիշային կայքեր առաջատար հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին:

Պատվիրակության կազմում լինելու են մոտ 40 անձ, Կոպենհանգեն են մեկնելու նաև ՛՛Վիտամին՛՛ ակումբի տղաները:

՛՛Ամենամեծ պատվիարկությունն է այս տարի լինելու են՛՛,-նկատեց Գոհար Գասպարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ