Մանկապարտեզից աճեցրե՞լ, բերե՞լ է. ԲՀԿ պատգամավոր
”Գյուղացիների տեղափոխությունից գյուղը չի փոխվում: Սովետի ժամանակ անուն հայրանունով էինք կոչում, այսօր հայրանուն անունով, նման փոփոխություններ կատարվեցին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում խոսելով Կառավարության նոր կազմից՝ ասաց նԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է տարբեր քաղաքագետների կողմից արվող հայտարարություններին, թե նոր նշանակված նախարարները երկրորդ նախագահ ոբերտ Քոչարյանի ՛՛կադրերն՛՛ են, ապա պատգամավորը նկատեց. ՛՛Ի՞նչ է նշանակում ՛՛կադրեր՛՛. ինձ համար գոյություն ունի ՀՀ քաղաքացի և Սահմանադրություն, եթե Սահմանադրությունը թույլատրում է, ցանկացած մարդ եթե պորֆեսիոնալ է, կարող է առաջադրվել ցանկացած պաշտոնի։ Թե ով ում կադրերն է, ես չգիտեմ:
Ինչ է նշանակում, մանկապարտեզից աճեցրե՞լ, բերե՞լ է՛՛։
ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ այս անձանց նախարարի պաշտոնում նշանակելը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրանք պրոֆեսիոնալներ են և իրենց ղեկավարման տարիներին լավ արդյունքներ են գրանցել: Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանն աշխատել է երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ու Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ևս Քոչարյանի ՛՛կադր՛՛ որակումն է տալիս մամուլը:
Իսկ արդյոք ԲՀԿ-ական պատգամավորը շարունակելու է քննադատել Կառավարությանը, այս մասին Խաչատրյանն ասաց. ՛՛Ես չեմ քննադատել երբեք, միշտ ասել եմ ճիշտը և շարունակելու եմ ասել այն, ինչ մտածում եմ՛՛։