14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու ներս թողեցին Հովիկ Աբրահամյանին. 168 ժամ

”168 ժամը՛՛ գրում է. ՛՛Քառյակի անշրջելիորեն դեմոկրատական ուժերն առանձնապես ջանք չեն գործադրում բացատրելու համար, թե ինչո՞ւ են իրենք` ժողովրդավարության անմռունչ մարտիկները, այդչափ հակադեմոկրատական քայլ անում` լրագրողներից, այսինքն` հասարակությունից, գաղտնի պահելով, թե ինչպես են մշակում հասարակության փրկության քայլերը:

Կարելի է ենթադրել, որ քառյակի անդամները նիստերին լրագրողներին ներս չեն թողնում, որպեսզի հանկարծ չարամիտ ու իշխանասպասարկ լրագրողները չլուսաբանեն քառյակի ազգափրկիչ հավաքները, և հանկարծ իշխանությունները չտեղեկանան իշխանության դեմ ուղղված քայլերին ու չկանխեն այն: Բայց երեկ Հովիկ Աբրահամյանի թիկնազորը ԲՀԿ սենյակի դռները չի կոտրել, որևէ մեկի կողմից դիմադրություն ցույց չի տրվել, քառյակի դռները բարեկամաբար բացվել են նրա առաջ: 

Չի լսվել նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի բողոքի ու բոյկոտի ձայնը, անգամ Արամ Մանուկյանը չի քաշել նրա կոստյումի թևքից ու չի փորձել դուրս հանել սենյակից ու չի հիշեցրել, որ ընդամենը մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը մասնակցելն ինքն անձամբ որակել էր` որպես անհեթեթություն: Մի խոսքով, երեկ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է հատվածաբար ամբողջական իշխանափոխություն պահանջող քառյակի նիստին, որին լրագրողների մուտքը, կրկնում ենք, արգելված էր` իշխանությունների համար իշխանափոխության պլանները չբացահայտելու խիստ կոնսպիրատիվ նկատառումներով՛՛:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ