26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտերկրից ներդրումների հեռանկարն իսպառ կվերանա: Կոնֆլիկտ միջազգային ընկերությունների եւ ՀՀ կառավարության միջեւ. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ դրսից բաժնեմաս ունեցող, միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների շրջանում մեծ դժգոհություններ են հասունանում ՀՀ կառավարության հանդեպ, և նրանք որոշել են համախմբել իրենց ուժերը։ Այդ նպատակով պարբերաբար հանդիպում են, քննարկում իրենց վիճակը, հարաբերություններն իշխանությունների հետ, անելիքները։ Այս պայմանական միավորման մեջ են ներգրավված «Լիդիան ինթերնեյշնլը», «Վեոլիա ջուրը», «Սանիթեքը», կապի որոշ օպերատորներ և այլն։

Եվ քանի որ նրանց խնդիրները ժամանակի ընթացքում ոչ թե լուծվում են, այլ աճում, ուստի ընդհանուր միտում կա դիմելու արբիտրաժային ատյաններ։ Այս առումով «Լիդիանի» նախնական զգուշացումը՝ 3 ամսից արբիտրաժային դատարան դիմելու մասին, նրանց սրտով է, և մյուսները սպասում են այս հարցով հետագա զարգացումներին։ Մեզ ասացին, որ իրավաբանական-խորհրդատվական ծառայությունն էլ մեկ ընդհանուր ընկերություն է իրականացնում, որը պատրաստում է «քեյսերը» և երաշխավորում դատարանում հաղթանակը։ Բայց արբիտրաժ դիմելը պետության համար ոչ միայն մեծ գումարների վճարման հետևանքով է հղի, այլև դրա արդյունքում արտերկրից ներդրումների հեռանկարն իսպառ կվերանա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ