23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հեռանալիս չանիծես /տեսանյութ/

20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ, ականավոր մտավորական, հայ գրականության ֆենոմեն: 

Այսօր լրանում է մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի 122–ամյակը։ Ե. Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում: Ծնողները ծագումով Մակու քաղաքից էին, ահա թե ինչու նա իրեն անվանում էր Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում: 

Չարենցի անդրանիկ՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն՝ նվիրված իր մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին, լույս է տեսել 1914թ. Կարսում՝ Շ. Կ. Սուրենյանի «Արևագալ» տպարանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ազգային ազատագրության մասին երազանքով Չարենցը հայտնվում է հայկական կամավորական գնդերից մեկում։ Նա իր ջոկատի հետ մարտերով հասնում է մինչև Վան, այդ ժամանակ էլ գրում հայտնի «Դանթեական առասպել» պոեմը։ Չարենցի հայտնի ստեղծագործություններից են «Ամբոխները խելագարված», «Գանգրահեր տղան», «Խմբապետ Շավարշը» պոեմները, «Երկիր Նաիրի» վեպը, «Մահվան տեսիլ», «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությունները և այլն։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ