17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հարյուրամյա տարելիցի հետհաշվարկը սկսած է. Նաիրա Զոհրաբյան

Ըստ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, այսօրվանից հարուրամյա տարելիցի հետհաշվարկը սկսված է։  Նրա խոսքով, միայն սգալով, ողբալով ու հարգանք մատուցելով մենք ոչինչի չենք հասնի։

  “Մեր արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում պետք է կատարենք ճշգրտումներ”,-Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ չնայած  Թուրքիան անընդհատ հայտարարում է, թե զրո պրոբլեմներ ունի հարեւանների հետ, բայց իրենց խայտառակ քայլերով պրոբլեմներ է ստեղծում հարեւանների հետ։

 “ Մենք պետք է հասնենք նրան, որ գերտերությունները թուրքական շահն իրենց հարաբերություններում չդարձնեն քաղաքական խաղի կանոններ, այստեղ մեծ անելիք ունենեք բոլորս”,-ասաց նա։ 

Այն հարթցին, թե Եվրոպական պատգամավորները այդ ամենը գիտակցո՞ւմ են, թե՞ ոչ, նա ասաց. “Ցավոք սրտի, որեւէ քաղաքական գործիչ, վստահ եմ նաեւ Օբաման, այսօր նորից կասի Եղեռն, բայց չի ասի, որ 1915-ին տեղի ունեցածը ամենամեծ ցեղասպանությունն էր։

Այս պահին Թուրքիայի կողմից ինչ քայլեր ձեռնարկվում են, պարզապես դեմագոգիա է, նա միայն մեկ ճանապարհ ունի` միջազգայնորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը”։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ