15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ընտրվեմ Ազգային ժողովի նախագահ, ավելի դյուրին կերպով իմ դերակատարումը նշանակալից կդարձնեմ. Գ. Սահակյան

”Նման խնդիրները որոշվում են Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, և այսօր մտածել, թե ինչպիսի առաջադրանքներ կլինեն, շատ դժվար է: Եթե խոսքն ինձ է վերաբերում, ես ինձ ուղղորդող անձնավորություն չեմ , երբ կքննարկվի, իմ թեկնածությունը կլինի, երբ այն  հայեցակարգը, որը մտածում եմ Ազգային ժողովի խնդիրները լուծելու համար, կներկայացնեմ, կընդունվի Գործադիր մարմնի կողմից, այդ ժամանակ էլ արդեն պարզ կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում նրան, որ այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը հրաժարվեց դառնալ ԱԺ նախագահ, այս պաշտոնում հիմնական թեկնածուն մնում է հենց Սահակյանը:

Նա բնական է համարում, որ մինչև Գործադիր մարմնի նիստը ԳՄ 19 անդամներից յուրաքանչյուրն իր թեկնածուն առաջարկի:

Հարցին, թե պատկերացնում է իրեն այդ պաշտոնում, Սահակյանն արձագանքեց. ”Ես ընդհանուր առմամբ իմ դերակատարումից շատ գոհ եմ, և եթե ընտրվեմ Ազգային ժողովի նախագահ, բնականաբար, ավելի դյուրին կերպով իմ դերակատարումը նշանակալից կդարձնեմ, բայց վաղ է այդ մասին խոսել”:

Սահակյանը շեշտեց, որ այս տարիների ընթացքում գուցե և այլ պաշտոն կարող էր զբաղեցնել, սակայն երբեք ինքն իրեն չի ուղղորդել:  ”Նորից կրկնեմ, որ ես երբեք ինձ չեմ ուղղորդել դեպի պաշտոնին, որովհետև բնական եմ համարում, որ տարիների ընթացքում գուցե և այլ պաշտոններ զբաղեցնեի, այսինքն` այստեղ խնդիրը ոչ թե պաշտոնն է, ես ցանկանում եմ, չեմ ցանկանում, այլ այն խնդիրներն են, որոնք կառաջադրի Գործադիր մարմինը: Եթե հասանելի կլինի լուծման տեսակետն ինձ, կամ իմ խոսքը, ինչպես եմ մտածում, հասանելի կլինի, կընդունվի Գործադիր մարմնի կողմից, բնականաբար, խնդիրը կլուծվի ըստ էության: Եթե այլ թեկնածուներ էլ կլինեն, կարծում եմ, նույն կերպ կքննարկվի նրանց հարցը”,-եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ