14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մենք հաղթող ազգ ենք. Աբգար Ափինյան

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  հայ գրողների և առհասարակ հայ հասարակության վիճակի մասին: Ցեղասպանության տարելիցից մելկ օր առաջ Ափինյանը նկատեց, որ հայ ժողովուրդը հաղթող ժողովուրդ է.”Եւ այն որ այսքանից հետո հայությունը շարունակում է ապրել իր բնօրրանում, երբ այսօր արևմտյան Հայաստանում հայեր կան, թաքնված, ծպտյալ հայեր: Մենք պետք է այսօր աշխարհի առաջ ներկայացնենք ամոթահար մարդասպանին”,-ասաց մտավորականը:

“Միակ խնդիրը, որ տեսնում ենք առաջիկայում, դա կազմակերպված աշխատանքն է. առ այսօր մենք չենք կարող հպարտանալ նրանով, որ հայությունը անցած հարյուր տարիներին գործել է իբրեւ կազմակերպված ուժ”:

 Նրա խոսքերով՝ պետականություն ունենալու պայմաններում չկա մի կոորդինացնող օղակ, որ կկարողանա համախմբել բոլոր ջանքերը եւ դարձնել մեկ հավաքական ուժ, եւ այդ պատճառով է, որ Երեւանի գրողների միությունը խնդիր է դրել՝ կարողանալ համախմբել սփյուռքի եւ հայրենիքի մտավորական եւ քաղաքական գործիչների ջանքերը:

ՆԱփինյանը նկատեց,  որ Երեւանի գրողների միությունը հանրապետության մարզերում սկսում է արշավ, որպեսզի մարզաբնակ քաղաքացիներին ներկայացնեն ցեղասպանության մասին պատմող գրքերը եւ քննարկում ծավալեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ