20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եսայանը Զոհրաբյանին հորդորեց խոսել սառնասրտորեն ու հանդարտ

Ազգային ժողովում ”Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատախանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ ինքն էլ է դեմ, որ արագաչափերը տեղադրվում են ”ամեն մի թփի հետևը”, որպեսզի վարորդները դրանք չնկատեն: Ապա անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ով ելույթն ավարտելիս Եսայանին դիմելով ասել էր. ”Ավարտում եմ, մի՛ անհանգստացեք, տիկի՛ն Եսայան”, վերջինս ասաց.

”Հնչեցին կարծքիներ, որոնց մեծ մասը կիսում եմ ու չեմ կիսում մեկ-երկու ելույթի չարդարացված պաթոսը, չարդարացված ոգեշնչումը, չարդարացված բռնկումը, երբ որ մեր երկրում, մեր հասարակության ներսում առկա խնդիրների հետ կապված ինչ-որ անհասկանալի ոգևորությամբ ու շնչակտուր տրամադրությամբ է հնչում անհանգստությունը”:

ՀՀԿ պատգամավորը հորդորեց նման բանախոսներին խոսել սառնասրտորեն ու հանդարտ, ապա նշեց, որ եթե լսումներ են կազմակերպել, ապա քաղաքական կամք ունեն այս խնդիրները լուծելու: ”Որքան ուրիշներին է անհանգստացնում, դահլիճում ներկաներին էլ է հետաքրքրում, ու չեմ արդարացնում չարդարացված հռետորիզմը: Այն փաստը, որ իրականացնում ենք լսումները, փաստ է, որ մեծամասնությունն ու խորհրարդանը կիսում է մտահուգությունն ու քաղաքական կամք ունի”: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ