12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մորմոններին դահլիճ տրամադրում են, համասեռամոլներին դալիճ տրամադրում են, իսկ ազգի համար կռված տղերքին՝ ոչ. ազատամարտիկները ժողով արեցին ՀՀԿ-ի մոտ/վիդեո/ֆոտո/

Հանրապետության հրապարակում այսօր հավաքված Դաշտային հրամանատարների խորհրդի մի քանի տասնյակ ազատամարտիկները պահանջում էին  իրենց տրամադրել հրապարակի հարեւանությամբ գտնվող Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, որտեղ իրենք կարող են  ժողով անցկացնել։

“Առայժմ խաթրով ասում ենք՝ դռները բացեք, մենք մեր միջոցառումը գանք անենք։ Եթե ոչ, մենք փողոցի տղերք ենք, էդ ժամանակ կմտածենք՝ որ փողոցի, որ հատվածում ինչը ինչպես անենք”,- հայտարարեց Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի նախագահ  Սուրեն Սարգսյանը։

Ազատամարտիկները սպառնում էին , որ կնստեն փողոցում ու կփակեն փողոցը, եթե դահլիճն իրենց չտրամադրեն։ ազատամարտիկներին մոտեցած Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում էր՝  հավաքը Ազատության հրապարակ տեղափոխել։

Սուրեն Սարգսյանը նշեց, որ ազատամարտիկները գումար են տալիս  ՝դահլիճ վարձում, սակայն հավաքի անցկացնելուց ժամեր առաջ  դահլիճի տնօրենները ասում են, որ չեն կարող ազատամարտիկներին դահլիճ տրամադսրել, քանի որ ընտանիք ու երեխա ունեն և կարող են այդ պատճառով աշխատանքից զրկվել. “Եհովայի վկաներին դահլիճ տրամադրում են, մորմոններին դահլիճ տրամադրում են, համասեռամոլներին դալիճ տրամադրում են,  իսկ ազգի համար կռված տղերքին՝ ոչ”:

Ավելի ուշ ազատամարտիկները որոշում կայացրին ու իրենց ժողով-քննարկումը անցկացրին ՀՀԿ գլխավոր գրասենյակի դիմաց:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ