02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Նոր մանրամասներ կոռուպցիոն սկանդալից. Հրապարակ

«Լուրեր կան, որ դիալիզի բիզնեսի գործով մեղադրվող ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանին և եղբորը ՊՎԾ-ում պաշտոն ստանալու հարցում Դուք եք օգնել․ երեկ մեր լրագրողը հարցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՊՎԾ պետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանին։

«Ես որևիցե մեկին աշխատանքի չեմ տեղավորել»։ Ճանաչո՞ւմ եք նրանց։ «Ոչ»։ Հայկ Սարգսյանն ասել է, որ Ադյան եղբայրներն իր կուրացիայի տակ չեն աշխատել, ինքը կդժվարանա կարծիք հայտնել։

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն ձերբակալեց ՊՎԾ վերահսկողական վարչության բաժնի պետ Սամվել Ադյանին և ևս 2 հոգու, որոնք կասկածվում են կահույքի բիզնեսով զբաղվող «Զորաշեն» ընկերությանը դիալիզի ոլորտում ներդնելու մեջ։

Ի դեպ, ըստ լուրերի, «Զորաշենն» իրականում պատկանում է կալանավորված Ադյանին․ նրա մեքենայից դիալիզի ապարատներ են հայտնաբերվել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ