09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արաբական երկրների աջակցությունը պատժամիջոցներին բաժանում է իսլամական աշխարհին. Իրանի փոխարտգործնախարար

Իրանի ԱԳ փոխնախարար Հոլամհոսեյն Դեհանին Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ հանդիպման ժամանակ քննադատությունների տարափ է տեղացել Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վրա, որոնք աջակցել են Իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին,  հաղորդում է Fars իրանական գործակալությունը:

Դիվանագետի խոսքերով, ԱՄՆ պատժամիջոցներին տրվող աջակցությունը ոչնչացնում է մահմեդական աշխարհի միջեւ համագործակցությունը՝ ուժեղացնելով նրա պառակտումը: Միացյալ Նահանգները գիտակցաբար փորձում է վատթարացնել Իրանի հարաբերությունները արաբական երկրների հետ, եւ աջակցելով հակաիրանական պատժամիջոցներին՝ Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան:նպաստում են դրան:

Միեւնույն ժամանակ, Իրանի արտգործնախարարը մեղադրել է արաբական շատ երկրների՝ պաղեստինյան խնդրին անտարբեր լինելու համար: Դիվանագետը նշել է, որ Իրանը մինչեւ վերջ կդիմակայի պաղեստինյան տարածքների վրա  «սիոնիստական ռեժիմի» որպես «պետություն» ճանաչմանը, հաղորդում է  Ռեգնումը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ