14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Առաջարկվում է թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակել ու պաշտպանել

Կառավարության նիստում քննարկվել է ՛՛Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին՛՛ օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Օրինագծի նպատակը հեղինակները համարում են այդպիսի անձանց բացահայտումը, նույնացումը, ինչպես նաև օժանդակության ցուցաբերումը, պաշտպանության և սոցիալական վերաինտեգրման արդյունավետ և լիարժեք ապահովումը: ՀՀ կառավարությունը համակարծիք է, որ նշված հարաբերությունները պետք է կարգավորվեն առանձին օրենքով:

Այդ նպատակով դեռ 2007 թվականին ստեղծվել է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերի խորհուրդ: ՀՀ ոստիկանությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ՛՛Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնականացման մասին՛՛ օրինագծի և ևս երկու օրենքների փոփոխության նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է հանրային քննարկման, իսկ բոլորովին վերջերս՝ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի նիստում հավանության է արժանացել և ներկայացվել ՀՀ Ազգային Ժողով: Ելնելով այս իրողությունից, նախագծի հեղինակներին առաջարկվել է համագործակցել կառավարության հետ և խորհրդարան ներկայացնել նախագծերի մեկ միասնական փաթեթ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ