17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան մեկնարկում է հոբելյանական տարվա համերգները

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի մանկական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի՝ հոբելյանական տարվան նվիրված առաջին համերգին, որին ներկա են եղել նաև Յուրի Բախշյանի այրին՝ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և դիրիժոր Երվանդ Երզնկյանը, Մանկական ֆիլհարմոնիայի նվագախմբերի տարբեր տարիների անդամներ, կոմպոզիտորներ։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի ակունքում Դպրոցականի ֆիլհարմոնիան է, որը դեռևս 1956թ. էր բացվել՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ջանքերով և կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի գեղարվեստական խորհրդի նախագահությամբ։ Մանկական ֆիլհարմոնիկը վերաբացվել է 1994 թվականին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Յուրի Բախշյանի շնորհիվ։ Մանկական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը Ստեփան Գևորգյանն է։

Մանկական ֆիլհարմոնիայի վերաբացման 20-ամյակը լրանալու է 2014թ. աշնանը, սակայն հոբելյանական համերգները մեկնարկել են ապրիլից։ Երգացանկում ներառվել են Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի, Կոնստանդին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի և հայազգի ու արտասահմանյան այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ