09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արհեստական ինտելեկտը կզբաղվի մետաստազների որոնմամբ

Յուրահատուկ նեյրոնային ցանց է ստեղծել UNIM ռուսական ընկերությունը, հաղորդում է «Ռեմեդիումը»: Նեյրոցանցի մշակողներն ասում են, որ համակարգը հարյուր անգամով կրճատում է օնկոլոգիական հիվանդության բնութագիրը որոշելու վրա բժշկի ծախսած ժամանակի ծավալը:

Ընդամենը 10 վայրկյանում կարելի է տվյալներ ստանալ նմուշում մետաստազներ հիշեցնող ձեւերի եւ դրանց գտնվելու վայրի վերաբերյալ: Սովորաբար դրա վրա ծախսվում է առնվազն 30 րոպե:

Նեյրոնային ցանցի հիմքում ավելի քան 60 տերաբայթ դիագնոստիկ տվյալների վերլուծություն է ընկած: Համակարգն ուսուցանվել է տասնյակ հազարավոր բժիշկների: Այժմ նեյրոնային ցանցն օգտագործվում է փորձարարական ռեժիմով՝ մշակող ընկերության լաբորատորիայում: Դրա օգնությամբ ուսումնասիրել են 600 հիվանդների տվյալներ, որոնց մոտ արդեն ախտորոշվել են ուռուցքային մետաստազներ, հաղորդում է recipe.by բժշկական պորտալը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ