15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ նախօրեին կենտրոնական բանկը հրապարակեց ֆինանսական կայունության հաշվետվությունը, ըստ որի` 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով։

՛՛Այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը։ Եվ հենց այս իրողությունն է, որ ստիպում է շատերին հրաժարվել պաշտոններ ստանձնելուց, քանի որ հատկապես ֆինանսական հարցերով զբաղվող գերատեսչությունները լրջագույն խնդիրներ ունեն մեր երկրում։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, ասաց. ՛՛Այն, որ պարտքը կարող էր ավելի քիչ լինել, ավելի ցածր լինել, դա այլ հարց է, բայց որ այն աստիճանի վրա է գտնվում, որ որևէ մեկը չի ցանկանում ղեկավարել նշված գերատեսչությունը, կարծում եմ` ճիշտ չէ։ Ինչի, եթե ինչ-որ մեկը դարձավ ֆինանսների նախարար, ինքը կարծում է, թե ինքը պետք է վճարի պարտքը։ Պարտքը վճարվում է ժամանակացույցով, էլ ինչու պետք է նման բան մտածեն՛՛՛՛,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ