15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Կամ կզանգես տղուդ` սրան դուրս կշպրտես , կամ իմ ձեռքերով կխեղդեմ. Տալը սպառնացել է

Չնայած Սիրանույշ անունով անձի կողմից ակնհայտ սպառնալիքներ պարունակող մեկնաբանություններին Henaran.am-ի թղթակիցը իր պարտքն է համարում շարունակելը մի պատմություն, որը բազմաբնույթ քննարկումների առիթ դարձավ:

14 տարեկանում կին դարձած ու այժմ 2 երեխաներին մեծացնելու բերկրանքից զրկված Դիաննայի պատմությունը դեռևս բազմաթիվ ծալքեր ունի:

Դիաննան երկրորդ անգամ այցելեց մեր խմբագրություն: Նա շարունակեց պատմել իր պատմությունը և կրկին անգամ հրաժարվեց տեսատարբերակից ասելով.”Առանց դա էլ վատ եմ զգում ,առանց երեխեքիս չեմ կարող ապրել ուր մնաց նայեմ տեսախցիկին ու խոսեմ….դիմել եմ, որովհետև հոգուս խորքում արդարության հասնելու հույս ունեմ”:

Դիաննան պատմեց իր տանից հեռանալու պատմությունը: Ձեզ ներկայացնում ենք ամեն բան նրա խոսքերով.

“Դեպքի օրը ամուսինս տանը չի եղել: Նա աշխատելու համար գնացել էր Ռուսաստան:Բայց հետո նա  իմ մասին էն կարգի վատ բաներ ասեց, որ ես իրան չեմ կարա երբեք ներեմ: Ինքը ընկելա փողի հետևից: Երբ էստեղ արդեն գործերը լավ չէին՝ ամուսինս հոր հետ գնաց Ռուսաստան:Նա  ինձ հավատացնում էր , որ մեզ էլ կտանի, որովհետև չէի կարողանում ապրել: Ինքը գիտեր, որ իմ համար դժվար է իր մոր ու քրոջ հետ : Հետո ինձ համոզում էր, որ Զագսից դուրս գամ, իբր քաղաքացիության համար պիտի զագսավորվեր ուրիշի հետ: Ես իրան արդեն չէի վստահում ու բնականաբար չարեցի ասածը:

Հետո ինքը Հայաստան եկավ ու հենց իմ ծննդյան օրը: Բոլորը ասում էին, որ ինձ ինչքան շատա սիրում ծնունդիս հատուկա եկել ու ես հավատացի:Հետո պարզվեց, որ անձնագրի ժամկետի խնդիր է ունեցել ու ռուս կնոջը իր հետ բերել էր:Էտ կնոջը պահել էր ընկերներից մեկի տանը: Տղաս պատմեց, որ հայրը իրեն ծանոթացրել է ռուս տոտայի հետ: Ես չգիտեմ այդ կինը իմացել է իմ մասին , թէ չէ: Հիմա ես զրկված եմ իմ երեխեքից: Իմ երեխեքը իրենց տարիքի երեխաների հետ չեն շփվում ու չեն ուզում տեսնել ինձ:

Հա….հիշեցի վեճը սկսեց նրանից, որ ես խոսեցի կամ ջղայնացա տղայիս վրա: Տատիկը միշտ գտնում էր, որ ես դրա իրավունքը չունեմ: Տատիկը տանը չէր , որ տղայի վրա խոսեցի՝ շորը հանել էր գցել գետին ու տրորում էր, կանչում էի՝ չէր գալիս՝ գնացի ստիպելով բերեցի: Տատը տուն եկավ՝ էս ի՞նչ ես անում էս երեխեքին , ասեցի՝ իմ երեխան է արդյոք իրավունք չունեմ: Հետո տալիս հետ հարձակվեցին իմ վրա, ծեծեցին: Տալս ասեց դուրս արի: Ասեցի չեմ գնա, ասեցի իմ ամուսինս էստեղ չի: Տալս դիմեց մորը՝ կամ հիմա կզանգես տղուդ ու սրան տանից կհանես, կամ իմ ձեռքերով կխեղդեմ….”:

Շարունակելի…

Սկիզբը՝ http://henaran.am/news_view.php?post_id=40034

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ