26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում գյուղատնտեսությունում այսօր հետընթաց է տիրում

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հետընթաց է տիրում։ Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը։

Փորձագետն ընդգծել է, որ դա կապված է այն անորոշության հետ, թե ինչպիսին է լինելու պետական քաղաքականությունն այս ոլորտում։ «Մենք տարրական ձեւով չգիտենք, թե որ մարմինն է զբաղվելու ոլորտով։ Գյուղացիները չգիտեն՝ վառելիք, սերմնացու, պարարտանյութ կտրամադրվե՞ն, թե՞ ոչ։ Եթե մինչ այդ մարզպետներն ու պաշտոնյաներն էին տեղերում կոռումպացված, ապա հիմա նրանք պարզապես իրավասու չեն»,- ավելացրել է Սեդրակյանը։

Փորձագետը նկատել է, որ երկրի ցանքատարածությունների կեսը չի մշակվում, եւ անհասկանալի է, թե ինչպես է լուծվելու կառավարման արդյունավետության հարցն առանց գյուղնախարարության։

Նա նաեւ դժգոհել է, որ կառավարությունը շարունակում է խոշորացնել համայնքները, ինչն սկսել էին նախորդ իշխանությունները։ Իսկ դա տանում է գյուղի աղքատացման, քանի որ ֆինանսական միջոցները գնում են մի կենտրոն։ «Այլ բան է, եթե իրականացվի ֆերմերային տնտեսությունների խոշորացում։ Դա, անշուշտ, դրական երեւույթ կլիներ, քանի որ կհանգեցներ աճեցված արտադրանքի ինքնարժեքի իջեցման»,- ամփոփել է Սարգիս Սեդրակյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը պետական ապարատի օպտիմալացման ծրագրի շրջանակում որոշում է ընդունել գյուղատնտեսության նախարարություն տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը միացնելու մասին։ Առայժմ խորհրդարանն այդ օրինագիծը չի քննարկել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ