15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Յուրաքանչյուր վարչապետ պետք է հաշվի առներ այս հանգամանքը

 ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ փոփոխվել է, քանի որ հասարակությունը դեմ է այս օրենքին:

”Հովիկ Աբրահամյանը շատը լավ գիտակցում է ու հասկանում` ինչ է պետք շտկել, որ հասարակությունն ընկալի ու վսատհություն առաջանա”,-նշեց նա: Ռուստամյանը հանդիպման ժամանակ նկատել է վարչապետի  պատրաստակամությունր փոփոխություններ իրականցնել այս գործընթացում ու փորձել գտնել ինչ-որ կոմպրոմիսային լուծումներ:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ սա ոչ թե անհատական դիրքորոշում է, այլ ՍԴ-ի որոշումն է, որին ոչ մի պաշտոնյա չի կարող շրջանցել: Ըստ նրա` ով էլ լիներ վարչապետ, այս հանգամանքը պետք է հաշվի առներ:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետը հանդիպում է ունեցել խմբակցությունների հետ, որի ընթացքում քննարկվել են այս օրենքում փոփոխություններ կատարելու որոշումները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ